Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Ուկրաինայի հետ բանակցություններին, եթե Կիևը պատրաստ լինի դրան. Անդրեյ Ռուդենկո
Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Ուկրաինայի հետ բանակցություններին, եթե Կիևը պատրաստ լինի դրան. Անդրեյ Ռուդենկո

Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Ուկրաինայի հետ բանակցություններին, եթե Կիևը պատրաստ լինի դրան։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Մենք չենք դադարեցրել բանակցային գործընթացը, այն դադարեցվել է մեր ուկրաինացի գործընկերների կողմից։ Հենց նրանք պատրաստ լինեն վերադառնալ բանակցային սեղան, մենք բնականաբար դրական կարձագանքենք։ Գլխավորը քննարկելու բան ունենալն է»,- ասել է Ռուդենկոն։

Միևնույն ժամանակ Ռուդենկոն Ռուսաստանի համար ուկրաինական նավահանգիստներ մուտքը բացելու պայմաններից մեկն անվանում է ռուսական արտադրանքի արտահանման պատժամիջոցների վերացումը։

«Այս հարցը պետք է դիտարկել բավականին համապարփակ և բոլոր կողմերից, եթե մեր գործընկերները ցանկանում են հասնել լուծման, մենք պետք է լուծենք ռուսական արտահանման նկատմամբ պատժամիջոցների վերացման հետ կապված հարցերը», – ասել է Ռուդենկոն։