Ռուսաստանը պահանջում է հետ կանչել Շվեյցարիայի դեսպանության Վրաստանի շահերի բաժնի մեկ աշխատակցի
Ռուսաստանը պահանջում է հետ կանչել Շվեյցարիայի դեսպանության Վրաստանի շահերի բաժնի մեկ աշխատակցի

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պահանջում է Ռուսաստանից կանչել Շվեյցարիայի դեսպանության Վրաստանի շահերի բաժնի մեկ աշխատակցի:

Ինչպես հայտնել են Առաջին ալիքին Վրաստանի արտաքին գերատեսչությունում, Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության համապատասխան նոտան ստացել են Շվեյցարիայի դեսպանության միջոցով:

Նոտայում նշված է, որ «սա ներկայացնում է ռուսական կողմից պատասխան գործողությունը՝ Վրաստանի մարտի 29-ի նույն պահանջին»:

Վրաստանը Շվեյցարիայի դեսպանության Ռուսաստանի շահերի բաժնի աշխատակցին վտարել էր երկրից: