Ռուսաստանը օդային հարված է հասցրել Օդեսայի մարզի էներգետիկ օբյեկտին, բնակչությունը մնացել է առանց էլեկտրաէներգիայի
Ռուսաստանը օդային հարված է հասցրել Օդեսայի մարզի էներգետիկ օբյեկտին, բնակչությունը մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Երեկ երեկոյան Ռուսաստանը օդային հարված է հասցրել Օդեսայի մարզի էներգետիկ օբյեկտին, բնակչությունը մնացել է առանց էլեկտրաէներգիայի:

Ինչպես նշում է Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը, հարձակման հետևանքով էներգետիկ օբյեկտում հրդեհ է բռնկվել։

«Երեկ գիշեր թշնամին ևս մեկ ցինիկ հարձակում է իրականացրել Օդեսայի մարզի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Վնաս է նկատվել մարզի հարավում գտնվող էներգետիկ օբյեկտում, և հրդեհ է բռնկվել։ Վնասվել է նաև վարչական շենքը», – ասել է Կիպերը։

Ընդհանուր առմամբ, գիշերվա ընթացքում Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 125 անօդաչու թռչող սարք, իսկ Ուկրաինայի պաշտպանության համակարգը կարողացել է խոցել 110 անօդաչու թռչող սարք։