Ռուսաստանը ներխուժեց Վրաստան և Ուկրաինա, ուժերը թողեց Մոլդովայում՝ հակառակ իր ժողովրդի և կառավարության կամքին, և այժմ ուժեր է մոբիլիզացնում Ուկրաինայի սահմանին. Էնթոնի Բլինկեն
«Ռուսաստանը ներխուժել է Վրաստան և Ուկրաինա, իր ուժերը թողել է Մոլդովայում՝ հակառակ իր ժողովրդի և կառավարության կամքին և այժմ զգալի ուժեր է մոբիլիզացնում ուկրաինական սահմանին,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ մամուլի ասուլիսում։
«Ես չեմ կարող կարդալ նախագահ Պուտինի մտքերը։ Ես չեմ կարող ձեզ ասել, թե նա ինչ է մտածում: Ես կարող եմ ձեզ ասել, որ մեր գործողությունները պետք է հիմնված լինեն մեր տեսածի վրա, ինչպես նաև պատմության վրա: Ցավոք սրտի, նորագույն պատմության մեջ ողբերգականորեն Ռուսաստանը փորձել է ուժ կիրառել իր հարևանների դեմ. ներխուժել է Վրաստան, ներխուժել Ուկրաինա, ուժեր թողել Մոլդովայում՝ հակառակ իր ժողովրդի և կառավարության կամքին, և այժմ զգալի ուժեր է մոբիլիզացնում ուկրաինական սահմանին: Այսպիսով, մեր գործողությունները պետք է հիմնված լինեն փաստերի և այն, ինչ մենք հստակ տեսնում ենք», – ասել է Բլինկենը:
Նա կրկնեց, որ Ռուսաստանն ունի գործողությունների երկու տարբերակ՝ դիվանագիտական կուրս և ագրեսիայի վերսկսում, որոնք ընտրվելու դեպքում լուրջ հետևանքներ կունենան Ռուսաստանի համար։
Ինչպես նշել է պետքարտուղարը, անցյալ շաբաթ կայացած բանակցություններից ի վեր ԱՄՆ-ը Ռուսաստանին ոչ մի առաջարկ չի արել։
Բլինկենի խոսքով, Լավրովի հետ իր նախատեսվող հանդիպումը նպատակ ունի պարզաբանել, թե արդյոք առկա իրավիճակում դիվանագիտության և երկխոսության հնարավորություն կա։
Բլինկենը կրկնում է, որ ՆԱՏՕ-ի դռները նոր անդամների համար փակելը չի դիտարկվի Արևմուտքի կողմից