Ռուսաստանը միջազգային կարգի ամենաուղղակի սպառնալիքն է Ուկրաինայի դաժան պատերազմի պատճառով. Ուրսուլա Ֆոն Դեր Լեյեն
Ռուսաստանն ամենաուղիղ սպառնալիքն է միջազգային կարգի համար, Ուկրաինայում այս դաժան պատերազմի պատճառով, – այս մասին Տոկիո կատարած այցի ժամանակ, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը, որտեղ նա հանդիպել է վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ։
Ըստ Ֆումիո Կիսիդայի՝ «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ոչ միայն ազդում է Եվրոպայի վրա, այլև սասանում է միջազգային կարգի, այդ թվում՝ Ասիայի հիմքերը, ինչը չպետք է հանդուրժել»։
Տոկիոյի գագաթնաժողովին մասնակցել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Եվրամիության առաջնորդներն ասում են, որ Եվրամիությունը ցանկանում է ավելի մեծ խաղացող դառնալ Ասիայում: Կողմերը պայմանավորվել են ամրապնդել գործընկերությունը Ռուսաստանի դեմ պայքարում այնպիսի հարցերում, ինչպիսիք են էներգետիկան։