Ռուսաստանը մեղադրում է ԱՄՆ-ին Ուկրաինայում կենսաբանական գործունեություն իրականացնելու մեջ, սակայն ՄԱԿ-ում ասում են, որ համապատասխան տվյալներ չկան
TASHKENT, UZBEKISTAN - APRIL 7, 2017: Russia's Deputy Foreign Minister Vasily Nebenzya looks on at a meeting of the CIS (Commonwealth of Independent States) Council of Foreign Ministers. Alexander Shcherbak/TASS Óçáåêèñòàí. Òàøêåíò. 7 àïðåëÿ 2017. Çàìåñòèòåëü ìèíèñòðà èíîñòðàííûõ äåë ÐÔ Âàñèëèé Íåáåíçÿ âî âðåìÿ çàñåäàíèÿ Ñîâåòà ìèíèñòðîâ èíîñòðàííûõ äåë (ÑÌÈÄ). Àëåêñàíäð Ùåðáàê/ÒÀÑÑ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանը մեղադրել է ԱՄՆ-ին Ուկրաինայում կենսաբանական գործունեություն իրականացնելու մեջ։ ՌԴ դեսպան Վասիլի Նեբենզիայի խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախորդ նիստերից հետո ի հայտ են եկել մի շարք նոր ապացույցներ, որոնք Մոսկվան հաղորդել է խորհրդի անդամներին։
Ռուս դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ը միտումնավոր արգելափակում է Կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի ռեժիմն ամրապնդելու փորձերը։ Վասիլի Նեբենզիան նաև նշել է, որ ԱՄՆ պաշտոնյաները բազմիցս հրաժարվել են բացատրություններ տալ Ուկրաինայում և ընդհանրապես աշխարհում կենսաբանական գործունեության բնույթի և իրական նպատակի վերաբերյալ։
«Մենք շարունակում ենք ստանալ չափազանց մտահոգիչ փաստագրական ապացույցներ, որ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը անմիջականորեն ներգրավված է Ուկրաինայում վտանգավոր կենսաբանական նախագծերի իրականացման մեջ, որոնք ունեն գաղտնի ռազմական կենսաբանական ծրագրի նշաններ: Ո՛չ Ուկրաինան, ո՛չ ԱՄՆ-ը որևէ տեղեկություն չեն ուղարկել ՄԱԿ»,- ասել է Նեբենզիան։
Հանդիպումից հետո ՄԱԿ-ը հայտարարություն է տարածել, որ Ուկրաինայում կենսաբանական զենքի վերաբերյալ տվյալներ չկան։