Ռուսաստանը լայնածավալ հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա, կան զոհեր
Ռուսաստանը լայնածավալ հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա, կան զոհեր

Ռուսաստանը զանգվածային հարձակում է սկսել Ուկրաինայի վրա։ Պայթյունների ձայներ են լսվել Կիևում, Խարկովում և Զապորոժիեում։

Խարկովի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 14 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Հրթիռներից մեկը հարվածել է բարձրահարկ շենքի, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Կիևի վրա հարձակման հետևանքով վնասվել են նաև բնակելի շենքեր և մասնավոր տներ։ Հրդեհներ են բռնկվել մի քանի վայրերում։ Վիրավորվել է առնվազն հինգ մարդ։

Զապորոժիեի վրա հարձակման հետևանքով վնասվել է մեկ մասնավոր տուն, մեկ բարձրահարկ շենք և երկու առևտրի կենտրոն։ Վիրավորվել է առնվազն յոթ մարդ։