Ռուսաստանը կրկին զանգվածային հարձակում է սկսել Ուկրաինայի վրա, կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանը կրկին զանգվածային հարձակում է սկսել Ուկրաինայի վրա, կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հաղորդում են Ուկրաինական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Ուկրաինայի մայրաքաղաքի վրա հարձակման ժամանակ Կիևի չորս շրջաններում հրդեհներ են բռնկվել։ Զոհվել է առնվազն մեկ և վիրավորվել երկու մարդ։ Կիևի մետրոյի կարմիր գծի երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակված է։ Վնասվել է մանկապարտեզի շենքը։
Իվանո-Ֆրանկովսկ քաղաքի վրա հարձակումը վնասել է քաղաքացիական ենթակառուցվածքները։ Քաղաքի քաղաքապետ Ռուսլան Մարցինկիվի խոսքով՝ կան նաև զոհեր։ Նրա խոսքով՝ սա պատերազմի սկզբից ի վեր քաղաքի վրա ամենամեծ հարձակումն էր։ Իշխանությունները կոչ են անում բնակչությանը մնալ ապաստարաններում։