Ռուսաստանը կոչ է անում վերականգնել Իսրայելի եւ Պաղեստինի միջև ուղիղ երկխոսությունը
Ռուսական կողմը կոչ է անում Իսրայելին եւ Պաղեստինին վերականգնել ուղիղ երկխոսությունը՝ հակամարտության ամուր կարգավորման համար:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Պաղեստինա-իսրայելական ուղղությամբ զարգացող ծայրահեղ անբարենպաստ իրավիճակից դուրս գալու օպտիմալ տարբերակ կարող էր դառնալ կողմերի միջեւ ուղղակի երկխոսության վերսկսումը` միջազգային հանրության հայտնի որոշումների հիման վրա հակամարտության ամուր եւ երկարատեւ կարգավորմանը հասնելու համար»,- ասել է դիվանագետը: