Ռուսաստանը Կիևին առաջարկում է հանձնվել և ընդունել իրենց առաջարկած «խաղաղությունը». Վոլոդիմիր Զելենսկի
Ռուսաստանը Կիևին առաջարկում է հանձնվել և ընդունել իրենց առաջարկած «խաղաղությունը». Վոլոդիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Կիևին առաջարկում է հանձնվել և ընդունել իրենց առաջարկած «խաղաղությունը»։

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի համար բանակցություններն այն են, երբ ուկրաինացիներին «ձեռքերն ու ոտքերը կապում են, լեզուները պոկում», ապա Մոսկվան պատրաստ է խոսել։

Նրա խոսքով, Ռուսաստանը խոսում է միայն վերջնագրերի լեզվով։ Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան չի սկսել այս պատերազմը, բայց այն անպայման կավարտի։

«Մենք հաղթելու ենք այս պատերազմում։ Ցանկացած պատերազմ ավարտվում է բանակցություններով։ Սակայն մենք պետք է գիտակցենք, որ այս երկխոսության ճանապարհը երկար է և, ցավոք, շատ արյունոտ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նրա խոսքով, չի լինի մեկ այլ պետության ղեկավար, որին ինքը չդիմի, տեղեկացված չլինի Ռուսաստանի կողմից սպառնալիքի մասին և ուղիղ երկխոսություն վարի Ռուսաստանի նախագահի հետ՝ պատերազմ կանխելու համար։

«Ես պատրաստ էի շատ բաների։ Ես զանգահարեցի Պուտինին։ Մի քանի անգամ զանգահարեցի։ Ռուսները միշտ պատճառ են գտնում այս երկխոսությունը թույլ չտալու համար։ Բայց այն բանից հետո, երբ փետրվարի 24-ին նրանք եկան մեր երկիր՝ մեզ սպանելու, մարդկանց տանջելու… ի՞նչ անեմ դրանից հետո։ Նա նորից զանգե՞լ է ինձ»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Պուտինը ահաբեկիչ է, և նրա հետ երկխոսությունն անհնար է։

«Միշտ ասում են, որ պատրաստ են երկխոսության, բայց սա սուտ է։ ինչ երկխոսություն է սա Մեզ ձեռք ու ոտք են կապում։ Մեր լեզուն հանում են, հետո պատրաստ են խոսելու։ Սա երկխոսություն չէ։ Նա ահաբեկիչ է, ով զգում է իշխանություն և անողոք է մարդկային կյանքի հանդեպ»,- ասել է Զելենսկին։

Թողնել մեկնաբանություն