Ռուսաստանը կարող է դադարեցնել քաղաքների ոչնչացումը, եթե դա հրամայի Մոսկվայում գտնվող մեկ մարդ, այն, որ նման հրաման դեռ չի տրվել ողջ աշխարհին նվաստացնող է. Վոլոդիմիր Զելենսկի
Ռուսաստանը կարող է դադարեցնել քաղաքների ոչնչացումը, եթե դա հրամայի Մոսկվայում գտնվող մեկ մարդ, այն, որ նման հրաման դեռ չի տրվել ողջ աշխարհին նվաստացնող է. Վոլոդիմիր Զելենսկի

Ռուսական բանակը կարող է դադարեցնել եկեղեցիների այրումը, քաղաքները ավերելը և երեխաների սպանությունը, եթե Մոսկվայում մեկ մարդ նման հրաման տա, – ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ամենօրյա տեսաուղերձում։

Զելենսկին ևս մեկ անգամ դատապարտել է Ռուսաստանի կողմից Սվյատոհիրսկի Լավրայի ռմբակոծումը և ասել, որ Ուկրաինայում 113 եկեղեցի ավերվել և վնասվել է լայնամասշտաբ ներխուժման հետևանքով։

Զելենսկին ասել է, որ ռուսները շարունակում են ռմբակոծել Սումիի, Նիկոլաևի, Զապորոժիեի, Դոնեցկի, Լուգանսկի և Խերսոնի շրջանների քաղաքներն ու բնակավայրերը։ Ուկրաինայի նախագահը հայտարարում է, որ ագրեսիայի սկզբից ի վեր Ռուսաստանը 2503 հրթիռային հարձակում է իրականացրել Ուկրաինայի տարածքում։

Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ Կրեմլի ագրեսիան Ուկրաինայում պաշտոնապես խլել է 261 երեխայի կյանք, թեև զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։

Ուկրաինայի նախագահի խոսքով, եկեղեցիների այրումը, քաղաքների ավերումն ու երեխաների սպանությունը դեռ կարելի է կասեցնել, եթե Մոսկվայում մեկ մարդ նման հրաման տա։

«Սա շտկել արդեն անհնար է։ Որովհետեւ այս պատերազմն արդեն շարունակվում է, բայց դրա պատճառած սարսափները ցանկացած պահի հնարավոր է կասեցնել։ Ռուսական բանակը կարող է դադարեցնել եկեղեցիների այրումը. Ռուսական բանակը կարող է դադարեցնել քաղաքների ոչնչացումը. Ռուսական բանակը կարող է դադարեցնել երեխաների սպանությունը, եթե Մոսկվայում մեկ հոգի նման հրաման տա, իսկ այն, որ նման հրաման դեռ չի տրվել, նվաստացում է ողջ աշխարհի համար»,-ասաց նա։