Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Օդեսայի վրա

18:49, 23.04.2022

Ռուսաստանը մի քանի հրթիռ է արձակել Օդեսա քաղաքի ուղղությամբ:

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, Օդեսայի ուղղությամբ արձակվել է առնվազն չորս հրթիռ։ ՀՕՊ համակարգը կործանել է մի քանի հրթիռ։ Առնվազն մեկ հրթիռ ընկել է խիտ բնակեցված տարածքում՝ վնասելով բազմահարկ բնակելի տունը և հրկիզվել։

Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունն ու հրշեջները։

Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում երեք մահացածների մասին։

Ուկրաինայի արտգործնախարարը արձագանքել է Օդեսայի հրթիռակոծությանը:

«Օդեսայի ուղղությամբ ռուսական հրթիռային հարվածի միակ նպատակը ահաբեկչությունն է։ Ռուսաստանը պետք է ճանաչվի որպես ահաբեկչության հովանավոր և համապատասխան վերաբերմունքի արժանանա։ Ոչ բիզնես, ոչ կապ, ոչ մշակութային նախագծեր։ Մեզ պետք է պատ քաղաքակրթության և բարբարոսների միջև, որոնք հրթիռակոծում են խաղաղ քաղաքները»,- գրել է Դմիտրո Կուլեբան «Twitter»-ում։

Նմանատիպ