Անցած գիշեր Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Կիևին։
Այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Հարձակման հետեւանքով ընդհանուր առմամբ տուժել է 12 մարդ։ Մահացածների մասին դեռ տեղեկություններ չկան։
Ինչպես լրատվամիջոցներին հայտնել է Կլիչկոն, տուժածներից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուսները տեղում շտապ բուժօգնություն են ստացել։ Վեց մարդ վիրավորվել է Շևչենկոյի շրջանում, չորսը՝ Սվյատոշինսկիում։ Ինչպես նաև, թաղամասերից մեկում հրթիռի բեկորների ընկնելու հետևանքով բնակելի շենք է այրվել։