Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Դնեպրի բնակելի շենքին, կան վիրավորներ
Ռուսաստանը հրթիռակոծել է Դնեպրի ինը հարկանի բնակելի շենքը, կան վիրավորներ, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տուժածների ստույգ թիվը այս պահին չի նշվում։
Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի խոսքով՝ ինը հարկանի շենքի չորս հարկն ամբողջությամբ փլուզվել է։
Տեղում աշխատում են հրշեջ-փրկարարական խմբերը, մոբիլիզացված է նաև շտապ օգնությունը։