Ռուսաստանը հետախուզում է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասին
Ռուսաստանը հետախուզում է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասին

Ռուսաստանը հետախուզում է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասին և պետքարտուղար Թայմար Պետերկոպին։ Սրա պատճառը Մոսկվայում խորհրդային զինվորների հուշարձանների ոչնչացումն է։ Տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քրեական գործ է հարուցվել Կալասի և Պետերկոպի դեմ։

Նախորդ տարվանից Ռուսաստանի իշխանությունները այս հարցով մեղադրանք են առաջադրել Բալթյան երկրների, Լեհաստանի և Ուկրաինայի հարյուրից ավելի քաղաքացիների։