Ռուսաստանը հայտնում է, որ հակաօդային պաշտպանության ուժերը Մոսկվայի մերձակայքում ոչնչացրել են անօդաչու թռչող սարք
ՀՕՊ ուժերը Մոսկվայի մերձակայքում անօդաչու թռչող սարք են ոչնչացրել, հայտնում է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետը։
Մինչ այդ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի ադմինիստրացիան հայտարարել էր, որ իրենցից անկախ պատճառներով ժամանակավորապես դադարեցնում են թռիչքների ընդունումն ու կատարումը։
Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Վնուկովո օդանավակայանից նախատեսված չվերթերի մի մասը կիրականացվի այլ օդանավակայաններից։