Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի քանի շրջանների, զոհվել է երկու մարդ

11:05, 28.08.2026
Ռուսաստանը գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի քանի շրջանների։ Հարձակումների հետևանքով երկու մարդ է զոհվել, կան նաև վիրավորներ, վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածք։
Ռուսաստանի հարձակման հետևանքով Կիևի մարզում վնասվել է «Նովա պոշտա» ընկերության պահեստը։ Վնասվել է նաև ձեռնարկություն։
Տարածված տեղեկատվության համաձայն՝ առաջին հարվածից մոտ մեկ ժամ անց, երբ տեղում ընթանում էր հրդեհի մարումը, նույն տարածքի ուղղությամբ ռուսական ուժերը ևս երկու հարված են հասցրել։
Ուժեղ ծխապատման պատճառով տեղի բնակչությանը կոչ են արել փակել պատուհանները և զերծ մնալ դուրս գալուց։
Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ռուսաստանը առնվազն տասն անգամ հարձակվել է Դնեպրոպետրովսկի մարզի, մասնավորապես՝ Նիկոպոլի և Սինելնիկովոյի շրջանների վրա։ Վնասվել են ձեռնարկություն, սուպերմարկետ, բնակելի տներ և ավտոմեքենա։ Իսկ Զապորոժիեի ուղղությամբ հարվածի հետևանքով վնասվել է առևտրի կենտրոն։

Նմանատիպ