Ռուսաստանը հարվածել է Խարկովի հեռուստաաշտարակին, ինչի հետևանքով փլուզվել է հեռուստաաշտարակի վերին մասը
Ռուսաստանը հարվածել է Խարկովի հեռուստաաշտարակին: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ Սոցցանցերում կադրեր են պտտվում, որտեղ երևում է, որ հեռուստացույցի կայմի վերին մասը փլուզվել է։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ ռուսական հարվածի հետևանքով կայմի աշխատակիցները չեն տուժել, քանի որ նրանք ապաստանում են եղել։
Նրանց տվյալներով՝ Խարկովում խաթարված է թվային հեռուստատեսային ազդանշանը։
Խարկովի հեռուստաաշտարակի բարձրությունը 240 մետր էր։ Այն շահագործման է հանձնվել 1981թ.