Ռուսաստանը հարվածել է Մոլդովա-Ուկրաինա սահմանի անցակետին

16:20, 05.10.2026

Ռուսաստանը հարվածել է Մոլդովա-Ուկրաինա սահմանի անցակետին, ինչի հետևանքով սահմանապահ է վիրավորվել:  

Ուկրաինայի և Մոլդովայի միջև գտնվող Պալանկա-Մայակի-Ուդոբնոյե սահմանային անցակետում գործողությունները դադարեցվել են այն բանից հետո, երբ ուկրաինական ենթակառուցվածքների վրա ռուսական հարձակումների ընթացքում արձակված արկը պայթել է ուղևորատար ավտոբուսի և հսկիչ աշտարակի մոտ:  

R-30 և R-31 ճանապարհների խաչմերուկից (Շտեֆան Վոդայի շրջան) դեպի Պալանկա երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է՝ մինչև տեղում հետաքննության ավարտը:

Պարեկային ծառայության աշխատակիցները երթևեկությունը վերահասցեագրում են դեպի Տուդորայի սահմանային անցակետ և վարորդներին խորհուրդ են տալիս խուսափել ամբողջ տարածքից: Մոլդովայի սահմանապահ ոստիկանության հայտարարության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին, առավոտյան մոտավորապես ժամը 09:38-ին:  

«Սահմանապահ ոստիկանությունը, մաքսային ծառայության հետ մեկտեղ, մշտապես հետևում է իրավիճակին՝ այն վերահսկելու նպատակով, և կապի մեջ է Ուկրաինայի իրավասու մարմինների հետ»,- նշված է հայտարարության մեջ:

Նմանատիպ