Ռուսաստանը հարված է հասցրել Խարկովին անօդաչու թռչող սարքերով, կան 46 վիրավորներ

11:00, 03.05.2025

Ռուսաստանը գիշերը հարվածել է Խարկովին անօդաչու թռչող սարքերով, պայթյունների ձայները լսվել են քաղաքի տարբեր հատվածներում։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի տվյալներով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է 46 մարդ, այդ թվում՝ 11-ամյա պատանի։ Հարվածները իրականացվել են բնակելի թաղամասերի ուղղությամբ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է հարձակմանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Խարկովում որևէ ռազմական նպատակ չուներ։ Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանը դա անում է դիտավորյալ՝ հարվածելով բնակելի տներին այն պահին, երբ մարդիկ տանն են և պատրաստվում են իրենց երեխաներին քնեցնել։

«Մինչ աշխարհը հապաղում է որոշումներ կայացնելու հարցում, Ուկրաինայում գրեթե յուրաքանչյուր գիշեր վերածվում է սարսափի։ Ուկրաինային անհրաժեշտ է ուժեղացնել օդային պաշտպանությունը։ Մենք պետք է ստանանք հստակ և ուժեղ որոշումներ մեր գործընկերներից՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից, բոլորից, ովքեր ձգտում են խաղաղության։ Միայն ուժը և պատժամիջոցները կկարողանան կանգնեցնել Ռուսաստանին», – հայտարարել է Զելենսկին։

Նմանատիպ