Գիշերվա ընթացքում Ռուսաստանը մի քանի կողմերից անօդաչու սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ Կիևում, Սոլոմենսկում և Դառնիցկիում անօդաչու թռչող սարքի բեկորները հարվածել են բնակելի շենքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Որոշ բնակարաններում մասամբ փլուզվել են պատերը, տեղ-տեղ՝ ապակիները։ Առնվազն երկու մարդ վիրավորվել է։
Տուժածների մասին տեղեկություն առայժմ չի հաղորդվում։
Կառավարությունը քաղաքացիներին հորդորում է մնալ ապաստարաններում: