Ռուսաստանը հարձակվել է ուղևորատար միկրոավտոբուսի վրա Սումիի շրջանում, զոհվել է 9 մարդ

11:56, 17.05.2025

Ռուսաստանը հարձակվել է ուղևորատար միկրոավտոբուսի վրա Սումիի շրջանում, զոհվել է 9 մարդ։ Տեղեկությունը փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները։

Տեղական աղբյուրների տվյալներով՝ հարձակումն իրականացվել է Սումիի շրջանի Բելոպոլյե քաղաքի մոտակայքում՝ «Լանցետ» տեսակի անօդաչու թռչող սարքի միջոցով։

Նախնական տվյալներով՝ առնվազն չորս մարդ վիրավորվել է։ Դեպքի վայրում իրականացվում են փրկարարական աշխատանքներ։

Նմանատիպ