Ռուսաստանը հարձակվել է Իզմայիլ նավահանգստի վրա, վնասվել է նավահանգստի ենթակառուցվածքը, ինչպես նաև հինգ հարկանի տուն
Ռուսաստանը գիշերը հարձակում է իրականացրել Օդեսայի շրջանի Իզմայիլ նավահանգստի վրա։
Օդեսայի ռազմական շրջանի վարչակազմի տվյալներով՝ հարձակման հետեւանքով երեք մարդ է տուժել։
Նավահանգստում տուժել են մի քանի շենքեր, հրդեհ է բռնկվել, տուժել է նաև հինգհարկանի բնակելի շենք։
Ուկրաինական կողմի տվյալներով՝ օդուժը գիշերը կործանել է Ռուսաստանից և օկուպացված Ղրիմից արձակված 23 անօդաչու թռչող սարքերից 17-ը։ Դրանց մեծ մասը ոչնչացվել է Օդեսայի շրջանի վրա