Ռուսաստանը գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել Օդեսայի վրա, որի հետևանքով վիրավորվել է առնվազն երեք մարդ, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակելի շենքերը

11:10, 16.04.2025

Ռուսաստանը գիշերը զանգվածային հարձակում է սկսել Օդեսայի վրա, որի հետևանքով վիրավորվել է առնվազն երեք մարդ։ Օդեսայի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ Ռուսաստանը Օդեսային հարձակվել է անօդաչու թռչող սարքերի միջոցով։

Հարձակման հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակելի շենքերը և պահեստային շենքերը։

«Հարվածի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես՝ հրդեհ է բռնկվել բնակելի շենքում։ Վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են», – ասել է Կիպերը։

Միաժամանակ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ երկրի տարածքում խոցվել է 26 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Գործակալության տվյալներով՝ ինը անօդաչու թռչող սարք է խոցվել Վորոնեժի մարզում, ութը՝ Բելգորոդում, չորսը՝ Կուրսկում, երկուսը՝ Լիպեցկի և Ղրիմի վրայով, և մեկը՝ Մոսկվայի մարզում։

Նմանատիպ