Ռուսաստանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ունի և՛ Աբխազիայի, և՛ Ցխինվալի տարածաշրջանի դե ֆակտո բռնակցման ծրագիր. Նիկոլոզ Սամխարաձե
Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի հայտարարությամբ, այսպես կոչված Հարավային Օսիայի և Ռուսաստանի միջև երկքաղաքացիության մասին համաձայնագրի վավերացման հարցը Ռուսաստանի հերթական սադրիչ քայլն է։
Սա, ըստ Սամխարաձեի, ուղղված է Վրաստանի տարածքային ամբողջականության խախտմանը և Ցխինվալի տարածաշրջանի փաստացի բռնակցմանը։
«Այս որոշումը հիմնականում ծառայում է այս երկու նպատակին: Ռուսաստանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ունի և՛ Աբխազիայի, և՛ Ցխինվալի տարածաշրջանի դե ֆակտո անեքսիայի ծրագիր»,- ասել է Նիկոլոզ Սամխարաձեն։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել օրինագիծ՝ այսպես կոչված Հարավային Օսիայի և Ռուսաստանի միջև երկքաղաքացիության մասին համաձայնագրի վավերացման մասին: Համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 20-ին և սահմանում է, որ մի կողմի քաղաքացիներն իրավունք ունեն ձեռք բերել մյուս կողմի քաղաքացիությունը՝ առանց քաղաքացիությունից հրաժարվելու։