Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների դիերը
Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների դիերը։ Արդյունքում, Կիևը վերադարձրել է 909 զինվորականի աճյուն, իսկ Մոսկվան՝ 41։
Ուկրաինան շնորհակալություն է հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին աջակցության համար։ Զոհված զինծառայողները հիմնականում կռվել են Կուրախովոյի, Զապոռոժյեի, Սումիի և Խարկովի ուղղություններում։
Այժմ սկսվելու է դիերի նույնականացման գործընթացը։