Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց փոխանցել են հավասար թվով՝ 307-ական ռազմագերի

18:30, 24.05.2025

Ռուսաստանը և Ուկրաինան ավարտել են ռազմագերիների փոխանակման երկրորդ փուլը։ Ռուսական մամուլի տվյալներով՝ կողմերը միմյանց հանձնել են 307-ական ռազմագերի։

ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ փոխանակումը իրականացվում է Ստամբուլում մայիսի 16-ին ձեռք բերված համաձայնության հիման վրա։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակման առաջին փուլը տեղի է ունեցել մայիսի 23-ին, որի շրջանակում կողմերը փոխանակել են 390-ական անձ։

Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության էին եկել 1000-ական ռազմագերիների փոխանակման շուրջ։

Նմանատիպ