Ռուսաստանը և դե ֆակտո իշխանությունը պետք է հետաքննեն Տատունաշվիլու գործը և դիակն անհապաղ փոխանցեն ընտանիքին. Amnesty International
«Amnesty International» միջազգային կազմակերպությունը հայտարարություն է տարածել Արչիլ Տատունաշվիլու գործով, որտեղ Ռուսաստանին և դե ֆակտո իշխանությունը կոչ է անում, անհապաղ, հիմնովին, անաչառ հետաքննել նշված գործը և դիակը անհապաղ փոխանցել ընտանիքին:
Կազմակերպությունում հայտարարում են, որ Արչիլ Տատունաշվիլու մահվան գործը վկայում է այն մասին, որ խախտվել է մարդու կյանքի իրավունքը:
«Ռուսաստանը և դե ֆակտո իշխանությունը արագ, հիմնավորապես և անաչառ պետք է հետաքննեն Ցխինվալիի շրջանում ձերբակալված Արչիլ Տատունաշվիլու մահվան փաստը և դիակն անհապաղ փոխանցեն ընտանիքին:
35-ամյա Արչիլ Տատունաշվիլուն ձերբակալել էին 2018 թվականի փետրվարի 22-ին: Նույն օրը Տատունաշվիլին մահացել է բանտարկությունում:
Ցխինվալիի շրջանի դե ֆակտո իշխանությունը մինչ այժմ Տատունաշվիլու դին չի փոխանցել Վրաստանին, ընտանիքին:
Արչիլ Տատունաշվիլու մահվան գործը չհետաքննելը վկայում է այն մասին, որ խախտվել է մարդու ապրելու իրավունքը»,- նշված է միջազգային կամզակերության հայտարարոթյունում: