Ռուսաստանը և Չինաստանը համատեղ հակասուզանավային և հակահրթիռային զորավարժություններ են անցկացրել Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքում
Ռուսաստանը և Չինաստանը համատեղ հակասուզանավային և հակահրթիռային զորավարժություններ են անցկացրել Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համատեղ պարեկության շրջանակներում զորավարժություններ են անցկացվել։
Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերի նավերը համատեղ պարեկություն են սկսել սեպտեմբերին։
Ռուսաստանը և Չինաստանը սեպտեմբերին հրթիռային և հրետանային կրակոցներ են իրականացրել «Օվկիանոս-2024» ռազմածովային զորավարժությունների շրջանակներում։
Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զորավարժություններ է ներկայացրել Խաղաղ օվկիանոսում՝ ԱՄՆ-ին դիմակայելու համար։