Ռուսաստանը երեկ գիշեր հարվածներ է հասցրել Խարկովին, Խերսոնին և Չեռնիգովին, կան վիրավորներ
Ռուսաստանը ավիահարվածներ է հասցրել Խարկովի կենտրոնին: Տեղական իշխանությունների հաղորդմամբ, վիրավորվել է ինը մարդ:
Հարձակման հետևանքով վնասվել է առնվազն 15 տուն:
Բացի այդ, Խերսոնի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է երեք մարդ:
Չեռնիգովի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով բնակչությունը զրկվել է էլեկտրաէներգիայից:
Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է ջեռուցման օբյեկտին, իսկ մյուսը՝ էլեկտրական օբյեկտին, ինչը Չեռնիգովում և մարզի հյուսիսային մասում էլեկտրաէներգիայի արտակարգ անջատման պատճառ է դարձել:
Բացի այդ, գիշերը Կիևում հայտարարվել է օդային տագնապ: