Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Ֆինլանդիա

10:48, 21.05.2022

«Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը Ֆինլանդիա: «BBC»-ի փոխանցմամբ, Ֆինլանդիայի բնական գազի պետական ​​«Gasum» ընկերությունը հաստատել է, որ «Գազպրոմը» այսօր ժամը 07:00-ից դադարեցրել է բնական գազի մատակարարումը Ֆինլանդիա։

Ընկերությունից հայտնում են, որ նախատեսվում է հայց ներկայացնել Արբիտրաժային դատարան։

Ինչպես հաղորդում է «BBC»-ն, Ֆինլանդիան իր բնական գազի մեծ մասը ներկրում է Ռուսաստանից, չնայած նրան բաժին է ընկնում երկրի էներգիայի ընդհանուր սպառման միայն 10%-ը:

Բնական գազի անջատմանը հանգեցրեց այն, որ Ֆինլանդիայի իշանությունը հրաժարվեց գազի գինը ռուբլով վճարել՝ համաձայն Ռուսաստանի նախագահի առաջարկած սխեմայի։

Ռուսաստանն արդեն դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա և Լեհաստան, որոնք նույնպես հրաժարվել են վճարել ռուսական ռուբլով։

Նմանատիպ