Ռուսաստանը դադարեցրել է բնական գազի մատակարարումը Լատվիա

13:32, 30.07.2022

Ռուսաստանը դադարեցրել է բնական գազի մատակարարումը Լատվիա։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ի ռուսալեզու բյուրոն։

Մինչ այդ ռուսական «Գազպրոմը» դադարեցրել էր բնական գազի մատակարարումը Լեհաստան, Բուլղարիա, Ֆինլանդիա, Դանիա, Նիդեռլանդներ։ Այս որոշումը կայացվել է Մոսկվայում այն ​​բանից հետո, երբ այդ երկրները հրաժարվել են բնական գազի դիմաց վճարել ռուսական ռուբլով։

Դրա հետ մեկտեղ «Գազպրոմը» դադարեցրեց բնական գազի վաճառքը Գերմանիայի «Shell Energy Europe»-ին։

Հուլիսի 27-ին «Գազպրոմը» նույնպես կտրուկ կրճատեց «Հյուսիսային հոսք-1»-ով Եվրոպա գազի մատակարարումը եւ դա բացատրեց կանխարգելիչ աշխատանքներով։

Եվրոպական երկրները պնդում են, որ Մոսկվան էներգառեսուրսներն օգտագործում է շանտաժի համար։

Նմանատիպ