Ռուսաստանը դադարեցնում է գազի մատակարարումը Ավստրիա. Այս մասին հայտնում է Ռոյթերսը։
Ըստ ԶԼՄ-ների՝ «Գազպրոմը» Ավստրիային տեղեկացրել է, որ գազամատակարարումը կդադարեցվի շաբաթ օրը՝ նոյեմբերի 16-ին։
Առկա տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանի կողմից գազի մատակարարման դադարեցումը վտանգ չի ներկայացնում երկրի բնակչության համար, քանի որ Ավստրիա գազը մատակարարվելու է Գերմանիայից, Իտալիայից եւ Նիդեռլանդներից։
Փորձագետների կարծիքով՝ գազի մատակարարման դադարեցումը Ավստրիայում էներգետիկ ճգնաժամի կհանգեցնի, իսկ դրա հետ մեկտեղ երկրի տնտեսությունն արդեն ռեցեսիայի մեջ է։
Ինչպես գրում է Ռոյթերսը, Ռուսաստանի կողմից Ավստրիա գազի մատակարարման դադարեցումը նշանակում է, որ նա այժմ զգալի ծավալներով գազ կմատակարարի միայն Հունգարիային ու Սլովակիային։
Տեղեկության համար՝ ավելի վաղ ավստրիական OMV ընկերությունը հայտարարություն էր տարածել՝ զգուշացնելով Ռուսաստանից գազի մատակարարումների հնարավոր դադարեցման մասին։ Այս մասին ընկերությունը հայտարարել է այն բանից հետո, երբ շահել է ռուսական «Գազպրոմի» հետ վեճը, և արբիտրաժային դատարանը ռուսական ընկերությանը պարտավորեցրել է վճարել 230 մլն եվրո։