Ռուսաստանը բռնազավթված Աբխազիա է ուղարկել ժամանակակից ռազմական մեքենաներ
Ռուսաստանը բռնազավթված Աբխազիա է ուղարկել ժամանակակից ռազմական մեքենաներ: Լրատվությունն այս մասին տարածում է ռուսական մամուլը:
Ինչպես հայտարարում են Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունում, բռնազավթված Աբխազիայում գտնվող ռուսական ռազմակայան են բերվել 10 «Տիգր-Էմ» մակնիշի մեքենա:
Ռուս բարձրպաշտոնյաների խոսքով, նշված տեխնիկան անհրաժեշտ է լեռնային շրջաններում և ծովափնյա շրջաններում հետախուզական գործողությունների համար: