Ռուսաստանը Բելառուսի հետ համատեղ զորավարժությունների ժամանակ արձակել է «Ցիրկոն» հիպերձայնային թևավոր հրթիռը
Ռուսաստանը Բելառուսի հետ համատեղ զորավարժությունների ժամանակ արձակել է «Ցիրկոն» հիպերձայնային թևավոր հրթիռը

Ռուսաստանը Բելառուսի հետ համատեղ զորավարժությունների ժամանակ արձակել է «Ցիրկոն» հիպերձայնային թևավոր հրթիռը։ Համապատասխան տեղեկատվությունը հրապարակում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ հրթիռի արձակումը կատարվել է Բարենցի ծովում՝ «Զապադ 2025» զորավարժությունների շրջանակներում։ Նպատակակետը ոչնչացվել է ուղիղ հարվածի արդյունքում։ Հրթիռը արձակվել է «Ծովակալ Գոլովկո» ֆրեգատի անձնակազմի կողմից։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զորավարժությունների շրջանակներում մշակվում են Հյուսիսային նավատորմի ափամերձ օբյեկտների պաշտպանության տարրեր, ինչպես նաև բարձր ճշգրտության զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի ժամանակակից մոդելների համալիր կիրառում։

«Զապադ 2025»-ը ռուս-բելառուսական համատեղ ռազմավարական զորավարժություն է։ Զորավարժությունները տեղի են ունենում Բելառուսի տարածքում սեպտեմբերի 12-ից 16-ը։