Ռուսաստանը այլ երկրների կողմից Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտի ստեղծելու ցանկացած փորձ դիտարկում է որպես ռազմական գործողություններին մասնակցություն. Վլադիմիր Պուտին
Ռուսաստանը այլ երկրների կողմից Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտի ստեղծելու ցանկացած փորձ դիտարկում է որպես ռազմական գործողություններին մասնակցություն,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինն ասում է, որ պատժամիջոցների կիրառումը նման է պատերազմ հայտարարելուն, սակայն գործը դեռ դրան չի հասել: Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Ուկրաինայի չեզոք կարգավիճակն անհրաժեշտ է, որպեսզի երկիրը չանդամակցի ՆԱՏՕ-ին։
«Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտության հետևանքները, եթե դա տեղի ունենա, բոլորի համար պարզ են»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու որոշումը բարդ էր, քանի որ Մոսկվայի համար սպառնալիքը հորինված չէ և իրական է։
Պուտինը հույս ունի, որ ուկրաինական կողմը դրականորեն կարձագանքի Ռուսաստանի Դաշնության առաջարկներին, որոնք հնչեցվել են Բելառուսում ընթացող բանակցություններում։