Ռուսաստանը ավիահարվածներ է հասցրել Սևերոդոնեցկի, Լիսիչանսկի և Օդեսայի շրջաններին, կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանը ավիահարվածներ է հասցրել Սևերոդոնեցկի, Լիսիչանսկի և Օդեսայի շրջաններին, կան զոհեր և վիրավորներ

Ռուսաստանը շարունակում է ռմբակոծել Ուկրաինայի շրջանները: Սևերոդոնեցկում և Լիսիչանսկում ռուսական օկուպացիոն ուժերի ավիահարվածների հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել՝ ինը մարդ։ Հաղորդվում է, որ ռմբակոծության թիրախը եղել է հիվանդանոցի շենքը։

Այսօր առավոտյան ռուս զինվորականները հրթիռակոծել են Օդեսայի շրջանը։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է երկու մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Օդեսայում ավիահարվածը վնասել է զբոսաշրջային ենթակառուցվածքները: