Ռուսաստանը ապրիլի 27-ին կդադարեցնի գազի մատակարարումը Լեհաստան և Բուլղարիա
«Financial Times»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը ապրիլի 27-ին կդադարեցնի գազի մատակարարումը Լեհաստան եւ Բուլղարիա։
Լեհաստանի պետական գազային PGNiG ընկերությունն արդեն հաստատել է, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Վարշավային տեղեկացրել է, որ ապրիլի 27-ի առավոտյան կդադարեցվի «Յամալ-Եվրոպա» գազատարով բնական գազի մատակարարումը։
Նմանատիպ հաղորդագրություն է ստացել Բուլղարիայի պետական գազային «Bulgargaz» ընկերությունը։ Ապրիլի 27-ից Բուլղարիա բնական գազի մատակարարումը կսահմանափակվի:
Բուլղարիայի կառավարությունը նշում է, որ պետությունը գազային ընկերությունների հետ միասին արդեն իսկ համապատասխան քայլեր է ձեռնարկել բնական գազի մատակարարման այլընտրանքային ուղիներ գտնելու համար: