Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ռուսական «Տաս» գործակալությունը՝ հենվելով ՆԳՆ-ի վրա։
«Արեստովիչ Ալեքսեյ։ Նա հետախուզվում է Քրեական օրենսգրքով»,- ասվում է տվյալների բազայում։
Չի նշվում, թե կոնկրետ ինչ հոդվածով է կատարվում հետախուզումը, թեև Արեստովիչը ներառված է Ռուսաստանի Դաշնության ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում։