Ռուսաստանցի գործարար Կլիմենտ Կեկուտիա - Ես չգիտեի, որ իմ եկեղեցի գալը հակասություններ կառաջացներ, այդ ամենը միտումնավոր է հրահրվում
Ռուսաստանում աշխատող գործարար Կլիմենտ Կեկուտիայի խոսքերով, նա եկել է Սալխինո՝ աղոթելու Աստվածածնի ծննդյան տաճարում:
«Ես եկել եմ աղոթելու և տոնը շնորհավորելու: Շնորհավորում եմ ձեզ, ամբողջ Սալխինոյին և այստեղի թեմին, համայն Վրաստանին: Հարցրեք նրանց մեղադրանքների մասին, թե ինչում են ինձ մեղադրում, ես չգիտեմ: Տոն է, մենք եկանք և շնորհավորեցինք ձեզ», – ասաց Կլիմենտ Կեկուտիան:
Ըստ Կեկուտիայի, տարածքի տիրապետման վերաբերյալ իրեն առաջադրված մեղադրանքները ծիծաղելի են:
«Սուտ է, շատ ծիծաղելի է: Վրաստանի մեծ գանձերից մեկն է, ինչպես կարող էի դա ցանկանալ: Սա, հավանաբար, տարածում են նրանք, ովքեր ցանկանում են այն ունենալ: Երկու անգամ երկուսը չորսն է, ամեն ինչ կկարգավորվի», – ասաց Կլիմենտի Կեկուտիան՝ հավելելով, որ չգիտեր, որ տաճար գնալը բախում կառաջացնի:
«Ես իրականում չգիտեի: Այս ամենը միտումնավոր հրահրվում է վերևից, ինչպես փոքրիկ խաղալիքը մեջքին բանալի ունի, այնպես է կառավարում այդ մարդն այս խեղճերին: Տոն է, մենք եկանք և շնորհավորեցինք ձեզ», – ասաց Կլիմենտ Կեկուտիան:
Րոպեներ առաջ աղմուկ բարձրացավ Աստվածածնի Սուրբ ծննդյան եկեղեցու բակում: Իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ եկեղեցու բակում հայտնվեց ռուս գործարար Կլիմենտ Կեկուտիան: Գործարարի հայտնվելուն հաջորդեց լարվածություն հոգևորականների կողմից, որոն կարգալույծ էր արել Ճղոնդիդելիի միտրոպոլիտ, սրբազան Ստեփանոսը: Տաճարի բակում տեղի է ունեցել ֆիզիկական և բանավոր առճակատում: