Ռուսական զորքերը հարձակվել են Զապորոժիեի վրա, մահացել է մեկ և վիրավորել 23 մարդ
Ռուսական զորքերը հարձակվել են Զապորոժիեի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է մեկ կին, վիրավորվել՝ 23 մարդ, այդ թվում՝ չորս անչափահաս։
Զապորոժիեի մարզի ներկայացուցիչ Իվան Ֆեդորովի խոսքով՝ թիրախը բազմահարկ բնակելի համալիրն ու շրջակա տարածքում գտնվող մեքենաներն էին, ինչպես նաև ենթակառուցվածքային կառույցները, որից հետո հրդեհը տարածվել է։
Քաղաքացիներին տարհանում են վնասված բնակելի շենքից։