Ռուսական զորքերը երեկ մտել են «Ազովստալի» տարածք, սակայն մեր պաշտպանները դուրս են մղել նրանց. Ալեքսեյ Արեստովիչ
Ռուսական զորքերը երեկ մտել են «Ազովստալի» տարածք, սակայն մեր պաշտպանները դուրս են մղել նրանց. Ալեքսեյ Արեստովիչ

Մարիուպոլում, Ազովստալ գործարանում ամրացված ուկրաինացի պաշտպանները կարողացել են հետ մղել ռուսական ուժերի հարձակումը: Այս մասին ուկրաինական հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

Նրա խոսքով՝ «Ազովստալի» տարածքում բախումները շարունակվում են, իսկ ուկրաինացի զինվորականները հերոսաբար դիմադրում են թշնամու ուժերին։

«Երեկ ռուսական զորքերը մտել են Ազովստալի տարածք, սակայն մեր պաշտպանները վտարել են նրանց», – ասել է Արեստովիչը։

Նախօրեին Ուկրաինայի գլխավոր շտաբի տարածած տեղեկատվության համաձայն՝ հակառակորդը վերսկսել է հարձակումը՝ գործարանի տարածքում վերահսկողություն հաստատելու համար, սակայն անհաջող։