Ռուսական զինված ուժերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել ութ մարդ
Ռուսաստանի զինված ուժերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի վրա։ Ինչպես հայտնում է Օդեսայի շրջանի ռազմական վարչակազմը, բալիստիկ հրթիռի հարվածի թիրախը եղել է նավահանգստային ենթակառուցվածքը։
Արդյունքում մեկ մարդ մահացել է, ութը՝ վիրավորվել։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից երկուսի առողջական վիճակը ծանր է։
Օդեսայի տեղական իշխանությունների տվյալներով՝ ռուսական հրթիռի հարվածի արդյունքում վնասվել է ցորենի պահեստարան, ինչպես նաև քաղաքացիական նավեր։