Ռուսական ուժերի կողմից Խարկովի ռմբակոծության հետևանքով զոհվել է չորս մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են
Ռուսական ուժերի կողմից Խարկովի ռմբակոծության հետևանքով զոհվել է չորս մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են

Ռուսական ուժերը ռմբակոծել են Խարկովը, կան զոհեր և վիրավորներ:
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ մանկական խաղահրապարակին հարվածելու հետևանքով մեկ երեխա է զոհվել, իսկ 12 հարկանի բնակելի շենքի վրա հարվածելու հետևանքով զոհվել է երեք քաղաքացի։
Բացի այդ հարվածել են նաև ուսումնական հաստատությանը :

Քաղաքի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է 28 մարդ։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրապարակել է բնակելի շենքի վրա հարձակման տեսանյութը։ Ինչպես գրել է Զելենսկին, դա տեղի չէր ունենա, եթե Ուկրաինայի պաշտպանության ուժերը հնարավորություն ունենային ոչնչացնել ռուսական ռազմական ավիացիան բազայում։

«Այս հարվածն իրականացվել է ռուսական կառավարվող օդային ռումբի միջոցով։ Հարված, որը չէր լինի, եթե մեր պաշտպանական ուժերը հնարավորություն ունենային ոչնչացնելու ռուսական ռազմական ինքնաթիռները, որտեղ նրանք գտնվում են։ Մեզ անհրաժեշտ են ամուր որոշումներ մեր գործընկերների կողմից՝ այս ահաբեկչությունը դադարեցնելու համար։ Սա բացարձակապես արդարացի անհրաժեշտություն է։ Իսկ Ուկրաինայի պաշտպանությունը սահմանափակելու ռացիոնալ պատճառ չկա։ Մեզ պետք են հեռահար հնարավորություններ։ Մենք պետք է կատարենք Ուկրաինային հակաօդային պաշտպանության մատակարարման հետ կապված պայմանավորվածությունները, սա կյանքեր փրկելու համար է»,- գրել է Զելենսկին։