Ռուսական ուժերի կողմից Կիևի մարզի վրա իրականացված հարձակման հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել
Ռուսական ուժերի կողմից Կիևի մարզի վրա իրականացված հարձակման հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա:
Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի հայտարարության համաձայն՝ Բրովարիի շրջանում հարձակման հետևանքով նաև երեք մարդ է վիրավորվել: Նրա խոսքով՝ վնասվել են մասնավոր տուն, օժանդակ շինություններ և մեքենաներ, հրդեհ է բռնկվել ոչ բնակելի շենքում:
Զուգահեռաբար, անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացվել Ռուսաստանում գտնվող Սիզրանի նավթավերամշակման գործարանի վրա: Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով Սամարայի մարզում գտնվող Սիզրանի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել:
Ռուսական ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով Կրասնոդարի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է: