Ռուսական ուժերի հարձակման հետեւանքով Զապորոժյեում մեկ մարդ է զոհվել
Զապորոժիայում ռուսական օկուպացիոն ուժերի հարձակման արդյունքում մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնում է Զապորոժիայի շրջանի վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը։
Նրա հաղորդման համաձայն՝ ռուս զինվորականները վեց հարձակում են իրականացրել Զապորոժիեի բնակելի թաղամասերի և ենթակառուցվածքի օբյեկտների վրա՝ օգտագործելով օդային ռումբեր։
«Վեց վիրավոր և մեկ զոհ. Վնասվել են բազմահարկ շենքեր ու առանձնատներ, ենթակառուցվածքային օբյեկտներ»,- գրել է Ֆեդորովը սոցցանցերում։