Ռուսական ուժերը Զապոռոժյեի և Խերսոնի շրջաններում պատրաստվում են ուկրաինական բանակի հակահարձակմանը
«Պատերազմն ուսումնասիրող ինստիտուտի» տեղեկություններով՝ ռուսական ուժերը Զապոռոժյեի և Խերսոնի շրջաններում պատրաստվում են ուկրաինական բանակի դեմ հակահարձակմանը և ամրապնդում են իրենց դիրքերը։ Ըստ ինստիտուտի հետազոտողների՝ ուկրաինական ուժերը շարունակում են ռմբակոծել ռուսական հենակետերը հարավային ուղղությամբ։
Միաժամանակ կազմակերպությունը նշում է, որ ռուսական ստորաբաժանումները փոքր հաջողությունների են հասել Բախմուտից հարավ, թեև քիչ հավանական է, որ նրանք կարողանան արդյունավետ օգտագործել ձեռք բերված արդյունքները Բախմուտի վրա վերահսկողություն հաստատելու համար։
«Պատերազմն ուսումնասիրող ինստիտուտը» հայտնում է նաև, որ ռուսական ուժերը խնդիրներ են ունենում՝ կապված խոցված մարտական մեքենաների վերանորոգման հետ։