Ռուսական ուժերը վերջին 24 ժամում հրթիռային հարված են հասցրել Դնեպրոպետրովսկի շրջանին, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել

10:48, 01.12.2024

Ռուսական ուժերը վերջին 24 ժամում հրթիռային հարված են հասցրել Դնեպրոպետրովսկի շրջանին։ Արդյունքում չորս մարդ մահացել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել։ Տուժածներից մեկը մանկահասակ երեխա է։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից վեցի վիճակը ծանր է։

Ռուսաստանը գիշերը հրթիռային հարված է հասցրել նաև Կիևի վրա։ Արդյունքում բեկորները հարվածել են բնակելի շենքին, տուժածների մասին տեղեկությունները դեռ ճշտվում են։

Միաժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը Ուկրաինայի կողմից արձակված 29 անօդաչու թռչող սարք են խոցել։ Նրանց տվյալներով՝ հարձակումն իրականացվել է Բրյանսկի, Կալուգայի, Սմոլենսկի և Կուրսկի շրջանների վրա։

Նմանատիպ