Ռուսական ուժերը ռմբակոծել են Խարկովի մարզի գյուղերից մեկի ուսումնական հաստատությունը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ
Ռուսական օկուպացիոն ուժերը ռմբակոծել են Խարկովի մարզի Լուկյանկա գյուղի ուսումնական հաստատությունը։
Դեպքի հետևանքով երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ։ Նրանք բոլորը քաղաքացիական անձինք են։
Այս մասին Telegram ալիքով տեղեկություն է տարածում Խարկովի շրջանի վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։