Ռուսական ուժերը ռմբակոծել են Խարկովը, ինչի հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել 31 մարդ
Ռուսական ուժերը ռմբակոծել են Խարկովը, ինչի հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել 31 մարդ։ Այս մասին տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հենվելով տեղի իշխանությունների վրա։
Ինչպես գրում է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը Telegram ալիքում, հարձակումներն իրականացվել են քաղաքի չորս վարչական շրջանների վրա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ օկուպանտները կառավարվող ավիառումբերով հարձակումներ են իրականացրել բնակելի տների վրա։